Կասեցվել է Գյումրիում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ)
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել անհատ ձեռնարկատեր Թոմ Մխոյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (քաղաք Գյումրի):
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը, սարքավորումներն ու գործիքները չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, իսկ հումքը և մյուս բաղադրիչները՝ դրանց փչացումն ու աղտոտումը կանխարգելող պայմաններում, արտադրամասի պատերը և առաստաղը լվացվող-ախտահանվող չեն եղել:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
Կարծիքներ