Թուրքմենստանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ
Շաբաթ օրը Թուրքմենստանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։ Հանրապետության բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարում են ինը թեկնածուներ, այդ թվում՝ գործող նախագահի որդին՝ Սերդար Բերդիմուհամեդովը, որը նախարարների կաբինետի նախագահի տեղակալն է։
Քվեարկությունը տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 07:00-19:00-ն: Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել էին երկրի ընտրությունների և հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովում, ընտրությունների օրը կբացվի 2577 ընտրատեղամաս։ Հանրապետության սահմաններից դուրս կգործի 41 ընտրատեղամաս, որոնցից երեքը Ռուսաստանում են՝ Մոսկվայում, Կազանում և Աստրախանում։
Կարծիքներ