Մինսկը և Մոսկվան կարծում են, որ Կիևի ցանկության դեպքում Ուկրաինայի հակամարտությունը կարող է լուծվել
Մինսկը և Մոսկվան կարծում են, որ Կիևի ցանկության դեպքում Ուկրաինայի հակամարտությունը կարող է լուծվել ցանկացած պահի։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ուրբաթ օրը Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի միջև Մոսկվայում կայացած բանակցություններից հետո հայտարարել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։
«Պետությունների ղեկավարները, որպես առաջնահերթություն, հանգամանորեն քննարկել են աշխարհում, տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ կապված Ուկրաինայի հետ: Այս համատեքստում հիմնական թեմաներից մեկը Բելառուսում ընթացող բանակցությունների առաջընթացն էր, և ռուսական և ուկրաինական կողմերի դիրքորոշումները»,- ասել է Էյսմոնտը:
Նա նշել է, որ այս թեմայի քննարկման շրջանակներում հանդիպմանը հրավիրվել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ «Արդյունքների համաձայն՝ միաձայն կարծիք է հնչել՝ եթե ուկրաինական կողմը ցանկանա, հակամարտությունը կարող է լուծվել ցանկացած պահի», - ասել է խոսնակը։
Կարծիքներ