Ամբողջ Ղարաբաղը տեսավ, որ վարչապետի կինը աջափսանդալի նկար ա դրել, գնացեք աճեցրեք, հերիք եղավ, բոլ եղավ. Նիկոլ Փաշինյան
«Բա որ Լեռնային Ղարաբաղում բադրիջան չկա, բա ԼՂ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, Կառավարության, գործադիր իշխանության պետական նախարարներ Հայաստանի տված 100 միլիարդները ո՞նց են օգտագործել, որ բադրիջան էլ չկա»:
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ԼՂ բնակչի ձայնագրության, որտեղ նա մեղադրում էր, որ վարչապետի կինը «Ֆեյսբուք»-ի էջում իր աճեցրած բանջարեղենն էր ցուցադրել: Վերջինիս ձայնագրությունը հնչեցրեց լրագրողներից մեկը:
«Բենզին լիներ՝ հասկանում ենք, որ ներմուծելու խնդիր կա, բա 150 միլիարդը ո՞նց են օգտագործել, որ պարզվում ա, որ ամբողջ Ղարաբաղը տեսավ, որ վարչապետի կինը աջափսանդալի նկար ա դրել, ասաց՝ բա մենք սենց բախտի չարժանանայինք, որ աջափսանդալի մատերիալ ունենայինք: Ժողովուրդ, ձեռ ե՞ք առնում, թող գնային բախչեն վարեին, բադրիջան ցանեին 150 միլիարդ դրամի փոխարեն, թե էդ էլ պիտի Արարատյան դաշտում վարեին, ցանեին, քաղեին, ուղարկեին: էս ի՞նչ ձևա:
Մեկը Շուշիի հերոս ա, մեկը Ավարայրի ճակատամարտի հերոս, ոչ մեկի հետ խոսել չի լինում, ում ասում ես՝ հերոս ա, հետո ադրբեջանցի տեսան, հետները հիսուն-հիսուն գործ էին անում ու իրենք հերոսն են, մենք դավաճանը: Հերիք էղավ, բոլ էղավ: Էդ որ Լաչինի միջանցքի երթուղին առանց ՀՀ իշխանության հետ համաձայնեցնելու գնում, փոխում, պայմանավորվում էին, էդ ժամանակ չէի՞ն հիշում, դավաճան էինք, բա ինչ էինք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նկատեց, որ ամեն ինչին չափ ու սահման կա. «150 միլիարդ դրամ ենք տվել, գոնե բադրիջան աճեցնեիք, առավոտից իրիկուն օրը 7 անգամ լայվ մտնելու փոխարեն գնացեք բադրիջան աճեցրեք: Ի՞նչ եք ուզում, ուզում եք ՀՀ ինքնիշխանությունը մատաղ անեք, ո՞ւմ առաջ եք ուզում մատաղ անեք, բացառված բան է»:
Դիտարկմանը, թե դստերն իր հետ Մոսկվա է տարել, վարչապետն արձագանքեց. «Է՜, շնչում- արտաշնչում էլ են երեխեքը, ի՞նչ եք ուզում: Հերիք եղավ, բոլ եղավ, կամ էդ ի՞նչ ա նշանակում, որ ԼՂ իշխանության ներկայացուցիչները կազմակերպում են, որ Երևանում ճանապարհներ փակեն, ադրբեջանական գործառույթ են իրականացնում, էդ ինչ ձև ա, լավ հասկացանք, մեկ երկու, հինգ, տաս»:
Կարծիքներ