ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ է նշանակվել Արամ Հովհաննիսյանը
ՀՀ նախագահի հրամանագրով Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.
Արամ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ»,-ասված է նախագահի հրամանագրում:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:
Կարծիքներ