Իտալիայի առաջնությունում պատվաստումը դարձել է պարտադիր
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության բոլոր մասնակիցների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը դարձել է պարտադիր։ Պաշտոնական հանդիպման մասնակցելու համար անհրաժեշտ է առնվազն մեկ դեղաչափ պատվաստանյութ ստանալ։
«Օրենքը մնում է օրենք։ Իտալիայի կառավարությունը պատվաստման մասին որոշում է ընդունել, և այն պետք է կատարվի։ Մենք ցանկանում ենք, որպեսզի ֆուտբոլիստները հարգեն օրենքը, կարողանան կատարել իրենց աշխատանքը և խաղան ֆուտբոլ։ Չեմ կարծում, որ այս հարցում որևէ խնդիր կծագի»,- ասել է Մոուրինյոն՝ անդրադառնալով «Ռոմայի» պաշտպան Սմոլինգի պատվաստվման հարցին։
Հիշեցնենք՝ «Ռոմայի» 32-ամյա անգլիացի պաշտպան Կրիս Սմոլինգը դեմ է եղել պատվաստմանը, սակայն ստիպված պատվաստվել է, հաղորդում է Sky Sports News-ը։
Կարծիքներ