Ղազախստանում ինտերնետի անջատումը հանգեցրել է բիթքոինի փոխարժեքի նվազման
Ղազախստանում տիրող արտակարգ դրությունը բացասաբար է ազդել բիթքոինի փոխարժեքի վրա։ Երկրում ինտերնետի արգելափակումը հանգեցրել է բիթքոինի համաշխարհային մայնինգի գրեթե 18 %-ի անջատմանը։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ղազախստանը Չինաստանից հետո աշխարհում երկրորդն է այդ կիպրտոարժույթի մայնինգի ցուցանիշներով։
Արդյունքում հունվարի 6-ին բիթքոինի փոխարժեքն իջել է 43 հազար դոլարի, ինչը բիթքոինի ամենացածր փոխարժեքն է անցյալ տարվա սեպտեմբերից ի վեր։
Ի դեպ, լրատվամիջոցը հավելում է, որ Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանի բնակիչները հայտնել են, որ այսօր՝ առավոտյան ժամը 9-ից ինտերնետը միացել է, սակայն կապն անընդհատ խափանվում է, և ոչ բոլոր ռեսուրսներն են հասանելի։ Վերջին անգամ Նուր Սուլթանում ինտերնետը միացվել էր հունվարի 6-ին՝ ժամը 17։00-ից մինչև 19։30-ը։
Կարծիքներ