Ճապոնիայի ափերի մոտ ռուսական և ճապոնական նավեր են բախվել․ կան զոհեր

Ճապոնիայի ափերի մոտ ռուսական և ճապոնական նավեր են բախվել․ կան զոհեր

Օխոտի ծովում՝ ճապոնական Հոկայդո կղզու ափերի մոտ, բախվել են ճապոնական ձկնորսական նավն ու ռուսական «Ամուր» նավը, զոհվել է 3 ձկնորս։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը՝ հղում անելով Ճապոնիայի ծովային անվտանգության վարչությանը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան, կղզու ափից 23 կմ հեռավորության վրա։ Բախման հետևանքով ձկնորսական նավը շրջվել է, 5 ձկնորս հայտնվել է ծովում։ Հաջողվել է փրկել միայն նրանցից 2-ին։ Բախման պատճառները հայտնի չեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում