Թաիլանդի Պհուկետ կղզու լողափի մոտ
Հիսուներկուամյա ռուս զբոսաշրջիկը մայիսի 27-ի վաղ առավոտյան խեղդվել է ծովում՝ Թաիլանդի Պհուկետ կղզու Պատոնգ լողափի մոտ՝ կնոջ աչքի առաջ, որն ափին է եղել և չի կարողացել օգնել նրան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Phuket News-ը։
Լրատվամիջոցը գրում է, որ դեռ հայտնի չէ՝ տղամարդու մահվան պահին լողափի տարածքում ջրափրկարարներ եղել են, թե ոչ, սակայն վաղ առավոտյան և լողալու համար եղանակային անբարենպաստ պայմաններում հնարավոր է, որ տեղում փրկարարներ չլինեին:
Կարծիքներ