Քանանին անդրադարձել է Բլինքենի՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր հարձակման մասին հայտարարությանը

Քանանին անդրադարձել է Բլինքենի՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր հարձակման մասին հայտարարությանը

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր հարձակման մասին հայտարարությունները:

Քանանին մասնավորապես ասել է.

«Ադրբեջանցի գործընկերները պետք է պատասխանեն այս հարցին, սակայն մեզ համար կարևոր է խաղաղությունն ու կայունությունը Կովկասում։ Մենք խնդիրների լուծման միակ ճանապարհը համարում ենք տարածաշրջանային մեխանիզմը»։

Հիշեցնենք՝ Politico պարբերականում լույս էր տեսել  հրապարակում, որում ասվում է, թե պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ԱՄՆ կոնգրեսականների զգուշացրել է, որ «Ադրբեջանը կարող է առաջիկա շաբաթների ընթացքում ներխուժել Հայաստան»:

ԱՄՆ պետքարտուղարությունը, սակայնհերքել էր «Politico»-ի հրապարակումը՝ հայտնելով, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը «սխալ է» և «չի արտացոլում այն, ինչ ԱՄՆ պետքարտուղարն ասել է օրենսդիրներին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում