Բեռլինում 24 ոստիկան է վիրավորվել՝ ի պաշտպանություն Պաղեստինի կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ

Բեռլինում 24 ոստիկան է վիրավորվել՝ ի պաշտպանություն Պաղեստինի կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ

Ի պաշտպանություն Պաղեստինի բողոքի ակցիայի ժամանակ, որն անցկացվել է հոկտեմբերի 15-ին Բեռլինում, 24 ոստիկան է վիրավորվել։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին նշված է իրավապահների զեկույցում: Ըստ դրա՝ բերման է ենթարկվել 155 անձ, կազմվել է 80 արձանագրություն։

«Երեկ կեսօրին ժամը 16:30-ի սահմաններում Պոտսդամեր հրապարակում պետք է տեղի ունենար 50 հոգու մասնակցությամբ հանրահավաք, որի մեկնարկից քիչ առաջ մասնակիցների թիվը գերազանցեց 1000-ը»,-ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։

Իրավապահները ցույցն անօրինական են համարել և բոլորին կոչ են արել ցրվել։ Որոշ ժամանակ անց ամբոխի մասնակիցները շշեր են նետել, բախումներ են սկսվել ցուցարարների ու ոստիկանների միջև։ Մի քանի ժամ անց կարգուկանոնը վերականգնվել է, հրապարակում ցուցարարներ չեն մնացել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում