Վարդենյանց լեռնանցքում քարաթափում է տեղի ունեցել
Ապրիլի 12-ին, ժամը 06:16-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենյանց լեռնանցքում՝ Քարավանատան մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1.5 խմ), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Փրկարարները սահմանազատել են տարածքը․ քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Կարծիքներ