ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը կժամանի Հայաստան
Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը հունիսի 8-ից 9-ը կլինի Հայաստանում:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, այցի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց և ժողովրդավարության, ազատ խոսքի ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց հետ։
«Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցության ամրապնդման շուրջ, որի հիմքում մեր ընդհանուր արժեքներն են, այդ թվում՝ հարգանքը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Կարծիքներ