Մեծ Բրիտանիան պատրաստ է ներդրումներ կատարել Ինդոնեզիայի կանաչ տնտեսության մեջ

Մեծ Բրիտանիան շահագրգռված է ներդրումներ կատարել Ինդոնեզիայի կանաչ տնտեսության մեջ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին Գլազգոյում կայացած հանդիպմանը պայմանավորվել են Ինդոնեզիայի առաջնորդ Ջոկո Վիդոդոն և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Բանակցությունների մանրամասները հրապարակվել են Ինդոնեզիայի նախագահի մամուլի ծառայության կայքում ։
Վիդոդոն կանաչ տնտեսության ոլորտում համագործակցությունն անվանել է երկրների հարաբերությունների առաջնահերթություններից մեկը։
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Վարչապետ Ջոնսոնը հետաքրքրություն է հայտնել ներդրումների նկատմամբ՝ առաջնահերթություն տալով Ինդոնեզիայի էներգետիկ անցմանը։ Նրա խոսքով․ «Մեծ Բրիտանիան նույնպես կպատրաստի վարկային փաթեթ Ջակարտային աջակցելու համար»։
Կարծիքներ