Եվ Շվեդիան, և Ֆինլանդիան պատրաստ են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ և շուտով կմիանան դաշինքին. ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ-ը վստահ է, որ Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստ են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ և շուտով կմիանան դաշինքին։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստ են դառնալ ՆԱՏՕ-ի նոր անդամներ: Նրանց զինվորականները հետևողականորեն աշխատում են դաշնակիցների ուժերի հետ, և մենք վստահ ենք, որ ՆԱՏՕ-ն շատ շուտով կընդունի նրանց որպես իր անդամներ», - ասել է նա:
Կարծիքներ