Վաղը երկիր կհասնի մարտ ամսի ամենաուժեղ՝ G1 դասի մագնիսական փոթորիկը
Մարտ ամսվա ամենահզոր մագնիսական փոթորիկը երկիր կհասնի մարտի 9-ին։ Սպասվում է G1 դասի մագնիսական փոթորիկ։
Արեգակնային ակտիվության կանխատեսումը հրապարակել է Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի տեղեկատվական կենտրոնը:
Արեգակնային էներգիայի ազդեցությունը մարդիկ կզգան արդեն մարտի 8-ին, մարտի 10-ին գեոմագնիսական փոթորիկի ազդեցությունը կսկսի թուլանալ։
Սպասվում է, որ այս փոթորիկը կլինի ամենաուժեղը մեկ ամսվա ընթացքում, և կզգան նույնիսկ նրանք, ովքեր եղանակային պայմաններից կախվածություն չունեն։
Մագնիսական փոթորիկների ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս պահպանել մրգերով ու բանջարեղենով սննդակարգ՝ առանց կենդանական ճարպերի։ Շատ ջուր խմել և մի քանի ժամ անցկացնել մաքուր օդում։
Կարծիքներ