ՊԵԿ-ը 2021-ի 1-ին կիսամյակում ապահովել է 750.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2021 թվականի 1-ին կիսամյակում ապահովել է 750.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Ծրագրային ցուցանիշը 1-ին կիսամյակի համար սահմանված է եղել 697.7 մլրդ. դրամ, այսինքն՝ գերակատարումը կազմել է 52.5 մլրդ դրամ կամ 7.5%: Միաժամանակ, հարկ վճարողներին է վերադարձվել 83.8 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
2020թ. նույն ժամանակաշրջանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 680.3 մլրդ դրամ, 2019թ-ին՝ 713.4 մլրդ դրամ, իսկ 2018թ-ին՝ 572.9 մլրդ դրամ: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 69.9 մլրդ դրամով կամ 10.3%-ով, 2019թ. հունվար-հունիս ամիսների համեմատ՝ 36.8 մլրդ դրամով կամ 5.2%, 2018թ. հունվար-հունիս ամիսների համեմատ՝ 177.3 մլրդ դրամով կամ 30.9%:
Աճել են նաև հարկ վճարողներին վերադարձված գումարները: 2020թ. հունվար-հունիս ամիսների համեմատ աճը կազմել է 18.5 մլրդ դրամ կամ 28.3%, 2019թ. հունվար-հունիս ամիսների համեմատ՝ 31.6 մլրդ դրամ կամ 60.7% և 2018թ. հունվար-հունիս ամիսների համեմատ՝ 34.8 մլրդ դրամ կամ 71.0%:
Կարծիքներ