Վահան Քերոբյանը Գյումրիում մասնակցել է ժամանակակից «Դիստրիկտ» թաղամասի հիմնադրման մեկնարկի միջոցառմանը
«Գյումրիում մասնակցել եմ ժամանակակից «Դիստրիկտ» թաղամասի հիմնադրման մեկնարկի միջոցառմանը։
Այստեղ կգործեն հայ-չինական կենտրոն, նորագույն ստարտափ ընկերություններ, կլինեն թեթև արդյունաբերության գոտի, բնակելի, գյուղատնտեսական, արվեստի և սպորտի հատվածներ, արևային պանելների այգի և փոքր հյուրատներ։
Նախագծի առաջին փուլը տևելու է 3 տարի, և կատարվելու է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար ներդրում»,- ֆեյսբուքյան էջում հայտնել է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
Կարծիքներ