Արմեն Փամբուխչյանն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն այցելել են Կոմիտասի շուկա
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ այսօր հանդիպել են Կոմիտասի շուկայի առևտրականների հետ և տեղեկացրել նրանց, որ տարված բանակցությունների արդյունքում ևս երեք ամիս վերջիններս կարող են ազատ շարունակել իրենց գործունեությունը:
Այս մասին հայտնել են վարչական շրջանից։
Այս ընթացքում կիրականացվեն շուկայի այլընտրանքային տարածք գտնելու աշխատանքներ:
Այց է կատարվել նաև Կոմիտաս 49/9 հասցեում զբոսայգու և ժամանցի կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին:
Քանաքեռ ՀԷԿ բանավանի տարածքում կառուցվում է շների զբոսանքի համար նախատեսված առանձնացված վայր, որի աշխատանքները մոտենում են ավարտին:
Այցելել են նաև տեղի մանկապարտեզ, որը վթարային է, ապամոնտաժվելու է ու կառուցվելու նոր շենք:
Քանաքեռ ՀԷԿ բանավանում նոր հիմնանորոգված բակային տարածքում նրանք հանդիպել են տեղի բնակիչներին և լսել վերջիններիս մտահոգություններն ու առաջարկությունները:
Արմեն Փամբուխչյանին ներկայացրել են նաև Մամիկոնյանց փողոցի վերջնամասում նոր ճանապարհին հարակից հատվածում ճեմուղու կառուցման վերաբերյալ ծրագիրը, որը հետիոտնային ճանապարհով Մամիկոնյանց փողոցը կմիացնի Կոմիտասի պողոտային:
Քոչար 27, 27ա հասցեում հիմնանորոգվում է բակային տարածքը, կառուցվում է մարզադաշտ:
Կոմիտաս 22 հասցեում ապամոնտաժվել են ավտոտնակները, տարածքը բացազատվել է, հիմնանորոգվում է, առաջիկայում կունենանք գեղեցիկ ու կանաչապատ բակային տարածք և մարզադաշտ:
Արամ Ազատյանը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի հետ այցելել է վերակառուցվող Մերգելյան զգոսայգի, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Քայլել են Հակոբյան փողոցով, այցելել Բարեկամության գետնանցում:
Կարծիքներ