Զելենսկին մտադիր է մինչև դեկտեմբեր Ուկրաինայում խաղաղության հասնելու գործողությունների ծրագիր մշակել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է մինչև 2024 թվականի նոյեմբերի վերջ մշակել գործողությունների ծրագիր՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Այս մասին նա խոսել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությանը (NHK) տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես համապատասխան խնդիր եմ դրել իմ վարչակազմի և մեր դիվանագիտական թիմի առաջ, կարծում եմ, որ պլանը պատրաստ կլինի նոյեմբերի վերջին»,-ասել է նա։
Ուկրաինայի նախագահն ասել է, որ հակամարտությունը սառեցնելու ոչ պաշտոնական առաջարկներ է ստացել, սակայն ընդգծել է, որ չի կարող ընդունել դրանք։
Նա նաև հավելել է, որ գործողությունների ծրագրի հիմքում լինելու է Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցը, և այդ թեման կքննարկվի շահագրգիռ երկրների հետ։
Կարծիքներ