Հնդկաստանի Ասսամ նահանգում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 151-ի

Հնդկաստանի Ասսամ նահանգում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 151-ի

Հնդկաստանի հյուսիս-արևելյան Ասսամ նահանգում ջրհեղեղների և սողանքների զոհերի թիվը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է 12 մարդով և հասել 151-ի, հինգշաբթի հաղորդում է Times of India թերթը։

Չորեքշաբթի օրը Ասամում ջրհեղեղների հետ կապված իրավիճակը հանկարծակի վատթարացավ, իսկ գետերի ջրի մակարդակը կրկին կտրուկ բարձրացավ։ Ասամի իշխանությունների տվյալներով՝ ջրհեղեղի գոտում բնակիչների թիվը 2,2 միլիոնից հասել է 3,1 միլիոնի։ Աղետի գոտում ստեղծվում են նոր ժամանակավոր ճամբարներ վտանգավոր տարածքներից տարհանվածների համար, որոնցում տեղավորվածների թիվն այժմ գերազանցել է 300000-ը։Իրավիճակը հատկապես լարված է Նագաոն շրջանում, որտեղ Սիլչար քաղաքն ամբողջությամբ հեղեղվել է ջրհեղեղի հետևանքով։

Ասամի կառավարության տվյալներով՝ նահանգում աղետից տուժել է 2254 գյուղ, մոտ 200 հազար բնակիչ տարհանվել է վտանգավոր տարածքներից և տեղավորվել 538 ժամանակավոր ճամբարներում։ Ջրհեղեղը վնասել է առնվազն 218 ճանապարհ և 20 կամուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում