Ռուսաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակման ավելի քան 25 հազար նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակման ավելի քան 25 հազար նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանում առաջին անգամ COVID-19-ով վարակման նոր դեպքերի թիվը 25 հազարից բարձր (25 173) է կազմել, ընդհանուր թիվն ավելացել է մինչեւ 2 114 502 դեպք, լրագրողներին հայտնել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

«Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում 85 մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման (COVID-19) 25.173 դեպք, այդ թվում 5917-ը (23.5 տոկոսը)` առանց կլինիկական դրսեւորումների»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ամբողջ համավարակի ընթացքում հանրապետությունում գրանցվել է հիվանդության 2 114 502 դեպք: Աճի տեմպը 1.2 տոկոս է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում