ԱՄՆ-ում նշել են 9/11-ի հարձակումների տարելիցը
ԱՄՆ-ում նշում են 2001 թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների 23-րդ տարելիցը։ Հիշատակման արարողություններին մասնակցել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխնախագահ և դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսը և նախկին նախագահ, հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
9/11-ի ընթացքում մահապարտ ահաբեկիչների հարձակումների հետևանքով զոհվել է շուրջ 3000 մարդ։ «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամներն առևանգել էին չորս ուղևորատար ինքնաթիռ, որոնցից երկուսը բախվել էին Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտոնի աշտարակին։ Երրորդ ինքնաթիռը ոչնչացրել էր մայրաքաղաք Վաշինգտոնում տեղակայված Պենտագոնի շենքը։ Չորրորդ ինքնաթիռի ուղևորները և անձնակազմի անդամները փորձել էին կանխել ահաբեկիչներին, և ինքնաթիռն ընկել էր Փենսիլվանիայում։The Associated Press-ը նշում է, որ չորս տարին մեկ անգամ հիշատակման արարողությունները համընկնում են նախագահական ընտրապայքարի հետ։
Դոնալդ Թրամփը փոխնախագահի իր թեկնածու Ջեյ Դի Վենսի հետ միասին Համաշխարհային առևտրի կենտրոն է ժամանել տեղական ժամանակով ժամը 8:00-ին, որից կես ժամ անց այնտեղ են ժամանել Ջո Բայդենը և Քամալա Հարիսը։ Բայդենը և Թրամփը միմյանց ձեռք են սեղմել։ Նախօրեին տեղի էր ունեցել Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի առաջին բանավեճը։
Կարծիքներ