Աշխարհն այսօր կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև. Ալեն Սիմոնյան
Սեպտեմբերի 11-ին կայացել է Հայաստան ժամանած Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցների պատվին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունից կազմակերպված ընդունելությունը: Ներկաներին ողջույնի խոսքով դիմել է ՀՀ ԱԺ նախագահը.
«Երիտասարդները մեր ապագան են, որոնք անխոնջ կերպով ձգտում են փոփոխություններ մտցնել ժամանակակից հասարակություններում: Մեր պարտքն է ամեն կերպ աջակցել նրանց՝ օգնելով իրականություն դարձնել իրենց ձգտումները, ցանկություններն ու երազանքները: Նրանց ջանքերը կենսական նշանակություն ունեն ավելի ապահով, խաղաղ և ճգնաժամից զերծ աշխարհ ստեղծելու համար:
Աշխարհն այսօր կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև՝ հակամարտություններ, պատերազմներ, բնական աղետներ և այլն, որոնք հաճախ խանգարում են երիտասարդներին լիարժեք վայելել իրենց կյանքը: Համաշխարհային առաջնորդների պարտականությունն է ստեղծել խաղաղ միջավայր, որը թույլ կտա մեր երիտասարդներին կրթվել, գտնել աշխատանք եւ իրացնել իրենց ամբողջ ներուժը»,- ասել է նա:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը:
Կարծիքներ