Ինչքան էլ տհաճ կամ տրամաբանական խնդիրներ եք նկատում, խնդրում եմ՝ հակառուսականություն մի տարածեք. Դավիթ Սանասարյան

Ինչքան էլ տհաճ կամ տրամաբանական խնդիրներ եք նկատում, խնդրում եմ՝ հակառուսականություն մի տարածեք. Դավիթ Սանասարյան

ՊԵտական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երկու խնդրանք

Առաջինը, որ ամենակարևորն է. խնդրում եմ բոլորիդ, նույնիսկ իմ կողմից չընդունված կերպարներին. գերիների և նահատակների վերադարձի հարցով եկեք կոնսենսուս ունենանք, ինչը ենթադրում է քննադատությունը մի կողմ թողնել, միասին հասկանալ ու անել ամեն ինչ, որ տղաներին հետ բերենք։

Երկրորդը՝ դիմում եմ քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին. ինչքան էլ տհաճ կամ տրամաբանական խնդիրներ եք նկատում, խնդրում եմ՝ հակառուսականություն մի տարածեք։

Հիմա, առավել քան երբևէ, այս երկու խնդրի շուրջ պետք է կոնսենսուս ունենանք։

Հ.Գ. գիտեմ, որ ինչ-որ մասի մոտ սխալ պատկերացնումներ են ստեղծվում, բայց հույս ունեմ, որ պետական մտածողություն ունեցողները հասկանալու են կոչիս իմաստը»,- գրում է Սանասարյանը:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում