Սահմանվել են վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտներում փորձի փոխանակման ուղենիշներ

Սահմանվել են վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտներում փորձի փոխանակման ուղենիշներ

Տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտի միջև» համագործակցության համաձայնագրով նախատեսված Գնահատող կոմիտեի առաջին հանդիպումը։ Այդ մասին ասված է Առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:

 

«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Մալթայի Ուխտի միջազգային համագործակցության նախարար արքայազն Դոմինիկ դե Լա Ռոշֆուկո-Մոնբելի համանախագահությամբ առցանց քննարկմանը մասնակցել են Հայաստանի և Մալթայի Ուխտի դեսպանները, կողմերի շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները։

 

 

 

Անդրադարձ է կատարվել համագործակցության ընդհանուր շրջանակին, սահմանվել են ապագայում առողջապահության, մասնավորապես` վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի, պալիատիվ խնամքի ներդրման, ինչպես նաև աղետների ռիսկերի նվազեցման ոլորտներում փորձի փոխանակման, համատեղ ուսումնական ու վերապատրաստման ծրագրերի իրականացման ուղենիշեր»,- նշված է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում