Թայվանում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թայվանում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

 Երկուշաբթի Թայվանում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է կղզու սեյսմոլոգիական ծառայությունը, որը ստորգետնյա ցնցումներ է գրանցել տեղական ժամանակով ժամը 10:07-ին։

Էպիկենտրոնը գտնվել է Հուալիեն քաղաքից 69 կմ հարավ-արևմուտք՝ արևելյան ափին գտնվող համանուն կոմսությունում, իսկ օջախը՝ 13,4 կմ խորության վրա։

Թայվանում բարձր սեյսմիկ ակտիվությունը շարունակվում է այն բանից հետո, երբ կիրակի օրը կղզու արևելյան հատվածում տեղի է ունեցել 6,8 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ։ Այն վնաս է հասցրել կամուրջներին, ճանապարհներին, շենքերին և ենթակառուցվածքներին։ Աղետի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, 79-ը՝ վիրավորվել։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում