ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է լավագույն մարզչի և ֆուտբոլիստի թեկնածուներին

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է լավագույն մարզչի և ֆուտբոլիստի թեկնածուներին

Ֆուտբոլի Եվրոպական ասոցացիան` ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն մարզիչների, ֆուտբոլիստների թեկնածուներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար թեկնածուներն ենՉեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր Լոնդոնի «Չելսիի»կիսապաշտպաններ, իտալացի Ժորժինյոն ու ֆրանսիացի Նգոլո Կանտեն և Անգլիայի չեմպիոն«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն:

Լավագույն մարզիչի տիտղոսի համար պայքարում են Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականիգլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր«Չելսի»-ի գլխավոր մասնագետ Թոմաս Տուխելը և «Մանչեսթեր Սիթի»-ի իսպանացի գլխավոր մարզիչԽոսեպ Գվարդիոլան:

Հաղթողները հայտնի կդառնան օգոստոսի 26-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում