Մետրոպոլիտենի պահպանության բաժին բերման ենթարկված երիտասարդի մոտ դանակ և կռփազենք է հայտնաբերվել (տեսանյութ)
Փետրվարի 23-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողերը մետրոյի «Բարեկամություն» կայարանից, սառը զենք կրելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևանի Փափազյան փողոցի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդի:
Նրա ձեռքի պայուսակում 10 սանտիմետր շեղբի երկարությամբ դանակ և մետաղյա կռփազենք է հայտնաբերվել: Սառը զենքերն առգրավվել են, նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունն ու հորդորում քաղաքացիներին, հատկապես՝ երիտասարդներին, չխախտել օրենքը և հասարակական վայրերում չկրել հրազեն, սառը զենք:
Կարծիքներ