Աբովյանում գողացել են պարեկների ծառայողական ավտոմեքենաների համարանիշները
Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները ծառայության ընթացքում նկատել են, որ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող իրենց գումարտակի տեղակայման վայրում կայանված մոտ 7 ծառայողական ավտոմեքենաների հաշվառման համարանիշները գողացել են։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ տարածքը ոստիկանության Կոտայքի բաժնի հսկողության տակ է, և այնտեղ կայանված 14 պարեկային ծառայության ավտոմեքենաներից 7-ի վրայից հանել են 1-ական , իսկ 1-ից՝ զույգ համարանիշները։ Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Կարճ ժամանակում պարզվել է, որ հանցանքը կատարել է Երևանի բնակիչ 35-ամյա Էդուարդ Մարտիրոսյանը։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վերջինիս մոտ հայտնաբերվել են գողացված համարանիշները։
Կարծիքներ