ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն դեմ է արտահայտվել Ուկրաինային օգնություն տրամադրելուն

Միացյալ Նահանգները պետք է կրճատի Ուկրաինային տրամադրվող օգնությունը, որպեսզի կենտրոնանա Չինաստանի հետ հակամարտության նախապատրաստվելու վրա։ Այս կարծիքը շաբաթ օրը հայտնել է հանրապետականների թեկնածու Վիվեկ Ռամասվամին։
«Գլխավորը պետք է լինի գլխավորը. մենք պետք է կենտրոնանանք Չինաստանի վրա: Չինաստանը ցանկանում է, որ ուկրաինական պատերազմը հնարավորինս երկար տևի, որպեսզի կրճատի արևմտյան ռազմական պաշարները՝ նախքան Թայվան ներխուժելը: Այն աշխատում է. մենք կարծում ենք, որ մենք ավելի ուժեղ ենք դառնում օգնելով Ուկրաինային, բայց իրականում մենք ավելի ենք թուլանում Չինաստանի նկատմամբ»,- գրել է քաղաքական գործիչը Twitter-ում։
Ռամասվամին Roivant Sciences կենսադեղագործական ընկերության հիմնադիրն է և նաև Strive Asset Management ներդրումային հիմնադրամի գործադիր նախագահը: Հանրապետականը փետրվարի 22-ին հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին։
Կարծիքներ