Պենտագոնի նախկին ղեկավարը քիչ հավանական է համարում, որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին

Պենտագոնի նախկին ղեկավարը քիչ հավանական է համարում, որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին

ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսը (2006-2011) շատ ցածր է համարում Արեւմուտքի հնարավորությունները Կիեւին անվտանգության երաշխիքներ տրամադրելու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության շրջանակներում։

Միաժամանակ նա հնարավոր է համարել Ուկրաինային անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ից դուրս երկկողմ և բազմակողմ հիմունքներով։ Նման համաձայնագրերը, ըստ Գեյթսի, չեն ենթադրի երկրների «անվերապահ պարտավորություններ»՝ անհրաժեշտության դեպքում սեփական ուժերն ուղարկել Ուկրաինա, սակայն դրանք պետք է ապահովեն, որ Կիևն ունենա ժամանակակից սպառազինություն և ուժեր, որոնք բավարար են Ռուսաստանի Դաշնությունը զսպելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում