Ազարը 392 օր անց կրկին գոլի հեղինակ դարձավ «Ռեալի» կազմում
Իսպանական Լա Լիգայի 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ընդունել էր «Ուեսկային»: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4:1 հաշվով:
Խաղի հաշիվը 40-րդ րոպեին բացել է բելգիացի հարձակվող Էդեն Ազարը, որը վերջին անգամ Արքայական ակումբի կազմում գոլի հեղինակ էր դարձել 392 օր առաջ:
Հիշեցնենք, որ Ազարը նախորդ մրցաշրջանի մեծ մասը բաց էր թողել վնասվածքների պատճառով:
«Ռեալն» այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ 16 միավորով, իսկ «Ուեսկան» 5 միավորով 18-րդ տեղում է:
Կարծիքներ