Երևանում վագոն-տնակ է այրվել. տուժել է Իրանի քաղաքացի
Մայիսի 23-ին, ժամը 03:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդ թաղամասում՝ արագաչափի մոտակայքում, այրվում է վագոն-տնակ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրևանդ թաղամասի թիվ 78/4 հասցեում գտնվող վագոն-տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։32-ին, մարվել՝ 04։32-ին։ Այրվել է վագոն-տնակը: Վագոն-տնակի բնակիչ Ս. Հ.-ն (ԻԻՀ քաղաքացի) հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:
Կարծիքներ