Մարալիկ քաղաքում 240 հակ անասնակեր է այրվել

Մարալիկ քաղաքում 240 հակ անասնակեր է այրվել

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 6-ին, ժամը 17:03-ին ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի բամբակամանվածքային ֆաբրիկայի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 16-րդ փողոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 19:20-ին: Այրվել է մոտ 240 հակ անասնակեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում