ԱՄՆ-ը չի ծրագրում փոխել իր դիրքորոշումը Սիրիայում քրդերի հետ համագործակցության հարցում․ Պենտագոնի խոսնակ
Միացյալ Նահանգները չի փոխում իր դիրքորոշումը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ժողովրդավարական ուժերի հետ փոխգործակցության հարցում, որոնք հիմնված են քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների վրա։
Այս մասին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով Թուրքիայի հայտարարությունները, թե ԱՄՆ-ն պետք է դադարեցնի իրենց օգնությունը, ինչպես նաև Անկարայի հնարավոր ռազմական գործողությունն այդ տարածքում։
«Մեր դիրքորոշումը Սիրիայի Ժողովրդավարական ուժերի հետ համագործակցության վերաբերյալ չի փոխվել, ինչպես և մեր առաքելությունը Սիրիայում, որը կենտրոնացած է բացառապես «Իսլամական պետություն» սպառնալիքի վրա: Առաքելությունը շարունակվում է, ուստի համագործակցությունը՝ նույնպես»,- ասել է նա։
Կարծիքներ