«Ռոսզդրավնադզորը» աշխատակիցներին հանձնարարել է պատվաստման դեմ խոսողների մասին հայտնել դատախազություն
«Ռոսզդրավնադզորը» հանձնարարել է իր տարածքային մարմիններին բացահայտել պատվաստումների վտանգի մասին տեղեկատվություն տարածողներին և հայտնել դատախազություն, գրում է Forbes-ը։
Ըստ աղբյուրի՝ ծառայությունը հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել հակապատվաստումային քարոզ անող բժիշկներին։
Փաստաթղթի համաձայն՝ ծառայության աշխատակիցներին հանձնարարվել է բացահայտել հակապատվաստումային արշավին մասնակցող և նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման վտանգի մասին կանխամտածված կեղծ տեղեկատվություն տարածող քաղաքացիներին։
Կարծիքներ