Աֆղանստան-Պակիստան սահմանային բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

Աֆղանստան-Պակիստան սահմանային բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

Առնվազն վեց մարդ է զոհվել, ևս 17-ը վիրավորվել Աֆղանստանի և Պակիստանի սահմանին Սփին-Բոլդակ-Չաման անցակետի մոտ գնդակոծության հետևանքով։ Այս մասին կիրակի երեկոյան հայտնել է Պակիստանի պաշտպանության նախարարության միջգերատեսչական հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«Դեկտեմբերի 11-ին Աֆղանստանի սահմանային ուժերն առանց հրահրման և անկանոն կրակ են բացել Բելուջիստան նահանգի Չամանի խաղաղ բնակչության վրա՝ օգտագործելով ծանր զինատեսակներ, ներառյալ հրետանի և ականանետեր, ինչի հետևանքով զոհվել է վեց խաղաղ բնակիչ, ևս 17-ը վիրավորվել է», - ասվում է նա հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում