Վաղվա սերունդներն Արցախը դարձնելու են հզոր ու ապահով երկիր. Արցախի ԱԽ քարտուղարը շնորհավորել է Ուսուցչի օրը
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն Ուսուցիչի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: Ինչպես տեղեկացնում են Արցախի ԱԽ-ից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։
Հայրենիքը սիրելուն ուղղված ձեր նախանձախնդիր ջանքերով կրթված ու դաստիարակված սերունդներն են կռել մեր բազմաթիվ փառապանծ հաղթանակները։
Հայրենիքի հանդեպ սերը բազմաթիվ ուսուցիչների է մղել գրիչը փոխարինելու զենքով, մարտադաշտում վարելու դասը հայրենյաց և անմահանալու․․․
Հավերժ փա՛ռք ու խոնարհում նահատակված մանկավարժների անմար հիշատակին։
Թանկագի՛ն մանկավարժներ, վերստին շնորհավորելով օրվա առթիվ, մաղթում եմ հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ և խաղաղ երկինք՝ համոզված լինելով, որ վաղվա սերունդներն Արցախը դարձնելու են հզոր ու ապահով երկիր։
Շնորհավո՛ր տոնդ, Ուսուցիչ»:
Կարծիքներ