Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը. ուղիղ
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 7 հարցը:
Խորհրդարանը կքննարկի Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:
Նիստի օրակարգում են նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագիծը, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:
Կարծիքներ