Չինաստանի հյուսիս-արևմուտքում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը չորեքշաբթի 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուր ինքնավար շրջանում։ Այս մասին ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Չանջի-Հույ ինքնավար շրջանի տարածքում՝ ռուս-չինական սահմանից մոտ 450 կմ հարավ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չանջի քաղաքի մոտ, օջախը՝ 23 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան Չանջի Հուի ինքնավար պրեֆեկտուրայում, որտեղ ապրում է ավելի քան 1,6 միլիոն մարդ:
Կարծիքներ