Շառլ Լեկլերը հաղթեց նոր մրցաշրջանի Բահրեյնի Գրան Պրիում

Շառլ Լեկլերը հաղթեց նոր մրցաշրջանի Բահրեյնի Գրան Պրիում

Ֆորմուլա 1-ի ավտոմրցաշարի աշխարհի առաջնություն նոր մրցաշրջանի առաջին Գրան Պրիի հաղթողը Շառլ Լեկրենն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոր մրցաշրջանի առաջին Գրան Պրին ընդունեց Բահրեյնը: «Ֆերրարի»-ի ավտոարշավորդ Շառլ Լեկլերն առաջինը հատեց եզրագիծը: Երկրորդ տեղում կրկին «Ֆերրարի»-ի ներկայացուցիչն է` Կարլոս Սաենսը: Եռյակի վերջում «Մերսեդես»-ի բրիտանացի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնն է:

Աշխարհի գործող չեմպիոն «Ռեդ Բուլ»-ից Մաքս Ֆերշտապենը տապալեց այս Գրան Պրին:

Ֆորմուլա 1-ի հաջորդ Գրան Պրին կկայանա մարտի 25-27-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում