Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ կիրառել «Միր» քարտերից հրաժարվող երկրների դեմ
Ռուսաստանը, որպես «վերջին միջոց», կարող է պատասխան քայլեր ձեռնարկել այն երկրների դեմ, որոնք արգելափակում են «Միր» վճարային համակարգի քարտերի աշխատանքը:
Այս մասին հայտարարել է ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան:
Ըստ Նաբիուլինայի, Ռուսաստանը գործընկեր երկրներին բացատրում է, որ «Միր»-ի աշխատանքի պահպանումը բխում է նրանց շահերից. ռուսական քարտեր են անհրաժեշտ ռուս զբոսաշրջիկներին, ինչպես նաև աշխատանքային միգրանտներին, ովքեր իրենց վաստակը ուղարկում են հայրենիք:
«Այնուամենայնիվ, պատասխան պատժամիջոցները, ինչպիսիք են արգելքներն ու սահմանափակումները, «տեսականորեն հնարավոր են: Բայց ես կարծում եմ, որ դրանք պետք է դիտարկվեն որպես ծայրահեղ միջոցներ երկրների նկատմամբ, եթե նրանք իրենց կառուցողական չեն պահում և չեն աշխատում լուծումներ ու որոշ այլընտրանքային մեխանիզմներ գտնելու ուղղությամբ»,- հավելել է նա։
Հիշեցնենք՝ «Միր» քարտերը մարտի 30-ից դադարել են աշխատել Հայաստանի, ապրիլի 5-ից՝ նաև Ղրղզստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում:
Կարծիքներ