Առավոտյան հեշտությամբ արթնանալու գաղտնիքները

Առավոտյան հեշտությամբ արթնանալու գաղտնիքները

Որպես կանոն վաղ արթնանալը բավականին սթրեսային է մարդու համար, քանի որ շուտ արթնանալը շատերին է դժվարությամբ տրվում: Հարկավոր է հիշել այն կարևոր խորհուրդները, որոնք կօգնեն արագ քնել ու հեշտությամբ արթնանալ։

Իհարկե, առավոտյան հեշտությամբ արթանանալու ամենաարդյունավետ բանաձևը վաղ քնելն է, որովհետև ժվարությամբ արթնանալու ամենամեծ ու կարևորագույն պատճառը կիսաքնած վիճակն է, որը կարելի է շտկել միայն երեկոյան շուտ քնելու սովորությամբ:
Նշենք, որ սխալ սնունդը կարող է անքնություն առաջացնել։ Ընտրեք սպիտակուցներ և բարդ ածխաջրեր, դրանք երկար ժամանակ հագեցվածության զգացողություն կապահովեն, իսկ քաղցրը (այդ թվում՝ նաև մրգերը) չարժե երեկոյան ուտել, և հարցը միայն կառուցվածքը պահպանելը չէ: Շաքարը միանգամից բռնկում է առաջացնում, ապա արյան մեջ գլյուկոզայի կտրուկ անկումը խանգարում է քնել և նվազեցնում է քնի որակը:
Անջատեք բոլոր էլեկտրական սարքերը. էկրանները կապույտ լույս են արձակում, որը բացասաբար է ազդում քնի հորմոնի արտադրության վրա: Բացի այդ, նոր տեղեկատվությունը խթանում է ուղեղի ակտիվությունը և առույգացնում է, ինչպես աշխատանքային օրվա կեսին:

Առավոտյան հեշտ արթնանալու լավագույն տարբերակը՝ տաք սուրճն ու տաք լոգանքն է:
Բժիշկները պնդում են, որ հատկապես առավոտյան տաք լոգանքը սթափեցնում է օրգանիզմն ու հոգեբանական տեսանկյունից դրական ազդեցություն է ունենում յուրաքանչյուրի վրա: Օրը դրական էներգիայով սկսելու կարևորագույն այս պայմանները կարծես նպաստում են, որ օրը լավ ընթացք ստանա:

Դե էլ ինչը կարող է արթնացնել կիսաքուն օրգանիզմը, եթե ոչ առավոտյան մարզանքը, կամ վազքը: Սպորտով զբաղվելն, իհարկե, խրախուսվում է օրվա բոլոր ժամերին, սակայն, առավոտյան մի քանի մարզանքն ու վազքը կարող են ոչ միայն առողջության գրավականը դառնալ, այլև օգնել, որպեսզի դուք հեշտությամբ արթնանաք ու առույգ սկսեք ձեր օրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում