Մանչեսթեր Յունդայթեդը ԱՊԼ-ի նոր ռեկորդ է սահմանել

Մանչեսթեր Յունդայթեդը ԱՊԼ-ի նոր ռեկորդ է սահմանել

«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության 34-րդ տուրի շրջանակներում խոշոր հաղթանակ տարավ «Ասթոն Վիլայի» նկատմամբ: Բիրմինգհեմում կայացած հանդիպումն ավարտվեց 0-3՝ հօգուտ Օլե Գունար Սուլշերի թիմի:

Այսպիսով, «Կարմիրները» ռեկորդ սահմանեցին. Պրեմիեր լիգայի ոչ մի թիմ անընդմեջ չորս խաղ չի հաղթել՝ երեք և ավելի գոլերի տարբերությամբ:

«Ասթոն Վիլայի» հետ խաղից առաջ Սուլշերի թիմը հաղթեց «Բորնմութին» (5-2), Բրայթոնին (3-0) և Շեֆիլդ Յունայթեդին (3-0):

Այս ռեկորդը վերաբերում է Պրեմիեր լիգայի ժամանակաշրջանին, որը ձևավորվել է 1992 թվականին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում