Երևանում հայտնաբերվել է Վրաստանի 37–ամյա քաղաքացու դին՝ անասնագոմում կախված վիճակում
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանություն հատկանիշներով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փետրվարի 15-ին՝ առավոտյան ժամը 06:15-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահագանգ է ստացվել, որ Մարտիրոսյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող անասնագոմում գերանից պարանով կախված դի կա:
Ոստիկանները անասնագոմում հայտնաբերել են Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 37-ամյա Սուխոռուկովի դին:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Պարզվել նաև, որ նրան կախված վիճակում հայտնաբերել է Կոտայքի մարզի բնակիչ, 40-ամյա Ս. Շ.-ն, ով էլ ահազանգել է ոստիկանություն:
Կարծիքներ