Երևանում այս տարի Ամանորի միջոցառումներ չեն կազմակերպվի

Երևանում այս տարի Ամանորի միջոցառումներ չեն կազմակերպվի

Այս տարի Երևանի քաղաքապետարանը Ամանորի միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը, տեղեկացնում են քաղաքապետարանից:

«Միաժամանակ, Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը որոշել է մանուկների համար տեղադրել երկրի գլխավոր տոնածառը՝ Հանրապետության հրապարակում: Տոնածառեր կտեղադրվեն նաև վարչական շրջաններում:
Երևանի բոլոր առաջին և երկրորդ դասարանցի դպրոցականները քաղաքապետարանից հրավեր կստանան՝ դիտելու ամանորյա մանկական ներկայացումներ»,-ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում