Երևանի Պարոնյան փողոցի փակուղում ավտոպահեստամասերի խանութի տանիք է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 12-ին, ժամը 13։34-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պարոնյան փողոցի թիվ 4 հասցեի մոտայաքում գտնվող շինարարական կազմակերպության տանիքում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարոնյան փողոցի փակուղու թիվ 16/3 հասցեում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։53-ին, մարվել՝ 14։08-ին։ Այրվել են ավտոպահեստամասերի խանութ-սրահի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ)։
Կարծիքներ