Գերմանիան զենք կմատակարարի Ուկրաինային. Շտայնմայեր

Գերմանիան զենք կմատակարարի Ուկրաինային. Շտայնմայեր

Գերմանիան զենք կմատակարարի Ուկրաինային՝ չնայած այն հանգամանքին, որ դա հակասում է «անվտանգության այն փիլիսոփայությանը», որին Բեռլինը միշտ հավատարիմ է եղել: Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ Գերմանիայի նախագահը նաև նշել է իր խոսքում, որ ներկայիս Ռուսաստանի հետ հնարավոր չէ վերադարձ «նորմալ հարաբերություններին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում