ԱՊԼ․ Ման Սիթին հաղթեց Ասթոն Վիլային ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը

ԱՊԼ․ Ման Սիթին հաղթեց Ասթոն Վիլային ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Կայացավ ԱՊԼ-ի առաջին տուրից հետաձգված «Մանչեսթեր Սիթի» – «Ասթոն Վիլա» խաղը։

Պեպ Գվարդիոլայի սաները 2-0 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ։ Հաղթանակը բավականին բարդ տրվեց մանչեսթերյան թիմին։ Հաշիվը բացվեց 79-րդ րոպեին։ Աչքի ընկավ Բերնարդու Սիլվան։ Խաղավերջում 11-մետրանոցն անվրեց իրացրեց Իլկայ Գյունդողանը։

Այս արդյունքից հետո «Ման Սիթին» միավորների քանակը հասցնում է 38-ի ու գլխավորում մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի նաև «Լեսթերը», սակայն «Սիթին» մեկ խաղ պակաս է անցկացրել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում